Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ


Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

  • 06-03-2021 13:40:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 6-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
 
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գոհունակություն են հայտնել դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և վերահաստատել փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով։ 
 
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն