Դուք անգնահատելի ներդրում ունեք ինչպես թիկունքում, այնպես էլ աշխատանքային առաջնագծում. ՀՀ ԱԻ նախարարի շնորհավորանքը մարտի 8-ի առթիվ

08-03-2021 09:55:14   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորել է մարտի 8-ի առթիվ:
 
«Հարգելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային ամենագեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի առթիվ: Այս տոնը լրացուցիչ առիթ է ձեզ ակնածանքի, երախտիքի և գնահատանքի խոսքեր ուղղելու համար: Դուք ձեր փխրուն ուսերին անտրտունջ
կրում եք ոչ միայն ձեր ընտանիքների, այլև մեր երկրի, պետության ամենատարբեր խնդիրները լուծելու պատասխանատվությունը՝ ազգանվեր առաքելություն իրականացնելով պետական և հասարակական բոլոր բնագավառներում:
 
Ուզում եմ երախտագիտությունս հայտնել արտակարգ իրավիճակների համակարգում աշխատող բոլոր կանանց. դուք անգնահատելի ներդրում ունեք ինչպես թիկուքում, այնպես էլ աշխատանքային առաջնագծում՝ չվախենալով ոչ մի դժվարությունից:
 
Հայոց պատմության բոլոր օրհասական պահերին ձեր հայրենասիրությամբ, նվիրումով, արդարամտությամբ եղել եք ձեր զավակների և ամուսինների կողքին, օգնել ճիշտ որոշումներ կայացնել: Այսօր՝ այս պատմական ժամանակահատվածում, դուք դարձյալ անելիք ունեք: Հարգելի՛ կանայք, մայրեր, քույրեր կրկին անգամ շնորհավորում եմ՝ մաղթելով ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, ներդաշնակություն ու խաղաղություն»:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 89 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար