Սյունիքը բարձրացրեց դիմադրության դրոշը


Սյունիքը բարձրացրեց դիմադրության դրոշը

  • 08-03-2021 10:10:49   | Հայաստան  |  Վերլուծություն

Կիրակի Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հանդիսավոր արարողությամբ 30 մետր բարձրության վրա տեղադրվեց Հայաստանի դրոշը։ «Մենք որոշել ենք ընգծենք, որ այս հողը պատկանում է հայերին», – ասել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։ Օրերս  Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը նշել է, որ ադրբեջանական ԶՈՒ-ի ներկայացուցիչները միշտ պետք է զգան հայերի համախմբվածությունն ու պատրաստակամությունը՝ պաշտպանելու սահմանակից գյուղերը։
 
Հունվարի 17-ին հայկական եռագույնը բարձրացվել է նաև Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ տանող ճանապարհին։ Հանդիսավոր արարողությունը վարել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
 
Օրերս Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, բայց մենք կստիպենք նրանց անել դա»։ Ալիևի հայտարարությանը Հայաստանի պաշտոնական կոշտ պատասխան գրեթե չեղավ, փոխարենը Շուռնուխում տեղադրվեց հայկական դրոշ, Սյունիքի մարզի քաղաքապետերն կոշտ հայտարարություններ արեցին։
 
 
Սյունիքը վերածվում է Հայաստանի վերջին ամրոցի։ Այդ ամրոցը կանգուն է շնորհիվ սյունեցիների կամքի, ուժի և զենքի։
 
Իսկ Երեւանում «ընդդիմությունն» արդեն 4 ամիս է պահանջում է Նիկոլի հրաժարականը, պատրաստվելով ընտրություններին։ Արդեն երկու շաբաթ է, ինչ ընդդիմությունը փակել է Բաղրամյան պողոտան։ Սակայն Հայաստանի սահմանը անցնում է ոչ թե Բաղրամյան փողոցով, այլ Սյունիքով, Տավուշով և Արցախով։ Գուցե ընդդիմությունը, որը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի քայլերից, հավաքվեր ոչ թե Բաղրամյան պողոտայում, այլ Շուռնուխում, և կանգներ նրանց կողքին, ով բարձրացնում է Հայկական դրոշը։
 
Սյունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ տեղակայել է ևս մեկ դիտակետ Նոր Առաջնաձոր գյուղ տանող ճանապարհի աջ հատվածում։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը։ Պաշտպանության նախարարը ռուսական ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարում է, որ լավ կլիներ Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը տեղափոխվեր Սյունիք։ Այսինքն, հայկական բանակը չի՞ պաշտպանելու իր երկրի սահմանները։ Իսկ վարչապետը խոսում է միայն ընտրությունների մասին։
 
Պատգամավորները խորհրդարանում կոչ են անում Հայաստանի անվտանգությունը փոխանցել ռուսական բանակին։ «Դուք ուզում եք, որ մեր սահմանները պաշտպանեն ձեր որդինե՞րը, թե ռուս զինվորները», խորհրդարանում հայտարարում է  պատգամավորական կրծքանշանով հայ տղամարդը։
 
Հանրահավաքներ կազմակերպողները կարող են հասնել իրենց նպատակին, եթե իրականում ցույց տան, որ պատրաստ են պաշտպանել այն, ինչը հանձնում է Փաշինյանը։ Սակայն մինչ Սյունիքի տղամարդիկ կանգնած են երկրի սահմանին, Երևանում չեն խոսում ո՛չ Սյունիքի, ո՛չ Արցախի միավորման և ոչ էլ անվտանգության դիվերսիֆիկացման մասին։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play