Դիլիջանի թունելում առաջացել է երթևեկության խոչընդոտ


Դիլիջանի թունելում առաջացել է երթևեկության խոչընդոտ

  • 08-03-2021 12:00:09   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։
 
«Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ, մինչև խնդրի կարգավորումը։
 
Հորդորում ենք վարորդներին՝ տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները»:
Նոյյան տապան  -   Հասարակություն