Գագիկ Ծառուկյանը կհամաձայնի՞ «փրկել» Փաշինյանին

08-03-2021 12:50:29   | Հայաստան  |  Վերլուծություն



Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է. «Եթե Փաշինյանը համաձայնի մեր առաջարկին, այն է՝ զերծ մնա Գլխավոր շտաբում փոփոխություններ իրականացնելու իր նախաձեռնությունից և արտահերթ ընտրությունների օրակարգից չշեղվի, ապա խորհրդարանում վարչապետի պաշտոնին որևէ թեկնածու չառաջադրելու հանաձայնությամբ իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին։ Այդ պահից հաշված 14
օրերի ընթացքում նոր վարչապետ չի ընտրվի, և խորհրդարանը իրավունքի ուժով կհամարվի արձակված»։
 
Կարելի՞ է ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանը եւս համաձայն է վարչապետի թեկնածու չառաջադրել։ Մինչ այսօր նման համաձայնության մասին չի հայտարարվել, խոսվում է նրա ու վարչապետի հնարավոր հանդիպման մասին։ Թե՞ Մարուքյանն ու Փաշինյանը որոշել են, որ Ծառուկյանն արդեն իրենց չի խանգարելու, եւ ժամանակ այլեւս չկա։
 
Երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու երկու ճանապարհ է նշմարվում․ Փաշինյանի հրաժարական եւ նոր ընտրություններ, մյուս ճանապարհը՝ «հեղաշրջում»։ 17-ի շարքերից կոչեր են հնչում, որ եթե նախագահ Սարգսյանն այսօր չդիմի Սահմանադրական դատարան Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի կապակցությամբ, եւ նա ազատվի աշխատանքից, ապա բանակը պետք է իր քայլն անի։
 
Արդյոք նման հեռանկար կա։ Եւ դրանի՞ց է Էդմոն Մարուքյանն ուզում «փրկել» Նիկոլ Փաշինյանին եւ ինքզինքը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 205 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար