Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է. «Եթե Փաշինյանը համաձայնի մեր առաջարկին, այն է՝ զերծ մնա Գլխավոր շտաբում փոփոխություններ իրականացնելու իր նախաձեռնությունից և արտահերթ ընտրությունների օրակարգից չշեղվի, ապա խորհրդարանում վարչապետի պաշտոնին որևէ թեկնածու չառաջադրելու հանաձայնությամբ իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին։ Այդ պահից հաշված 14 օրերի ընթացքում նոր վարչապետ չի ընտրվի, և խորհրդարանը իրավունքի ուժով կհամարվի արձակված»։
Կարելի՞ է ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանը եւս համաձայն է վարչապետի թեկնածու չառաջադրել։ Մինչ այսօր նման համաձայնության մասին չի հայտարարվել, խոսվում է նրա ու վարչապետի հնարավոր հանդիպման մասին։ Թե՞ Մարուքյանն ու Փաշինյանը որոշել են, որ Ծառուկյանն արդեն իրենց չի խանգարելու, եւ ժամանակ այլեւս չկա։
Երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու երկու ճանապարհ է նշմարվում․ Փաշինյանի հրաժարական եւ նոր ընտրություններ, մյուս ճանապարհը՝ «հեղաշրջում»։ 17-ի շարքերից կոչեր են հնչում, որ եթե նախագահ Սարգսյանն այսօր չդիմի Սահմանադրական դատարան Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի կապակցությամբ, եւ նա ազատվի աշխատանքից, ապա բանակը պետք է իր քայլն անի։
Արդյոք նման հեռանկար կա։ Եւ դրանի՞ց է Էդմոն Մարուքյանն ուզում «փրկել» Նիկոլ Փաշինյանին եւ ինքզինքը: