Ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում. Արման Թաթոյանի շնորհավորանքը կանանց


Ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում. Արման Թաթոյանի շնորհավորանքը կանանց

  • 08-03-2021 13:20:54   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա առիթով.
 
«Սիրելի՛ կանայք,
Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ:
 
Անգնահատելի է այն արժեքների հանդեպ ձեր դաստիարակությունը, որ ոգեշչում է արարելու ցանկությամբ, ողողում հայրենիքի ու ընտանիքի, պետության հանդեպ անձնուրաց սիրով:
 
Պետք է չդադարող ծրագրերով արմատավորել գիտակցումը, որ ձեր իրավունքների երաշխավորմամբ ու հավասարությամբ, ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը:
Շնորհավորում եմ Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն