Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր տոնում է ծննդյան 74-ամյակը:
«Այսօր ուրախութեամբ կը նշենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան արժանընտիր ու ազգընտիր Գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ծննդեան տարեդարձը: Յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ուխտեալ
Միաբանութեան, Դպրեվանքի մեծ ընտանիքին եւ Մայրավանքի պաշտօնէութեան, տագնապներով եւ զանազան դժուարութիւններով լեցուն այս ծանր օրերուն, Վեհափառ Հայրապետին սրտագինս կը մաղթենք քաջառողջութիւն եւ համբերութիւն։
Կ՚աղօթենք, որ Աստուած Իր հովանին եւ օրհնութիւնը անպակաս ընէ Նորին Սրբութեան վրայէն, որպէսզի Հայրապետական Ասան մնայ միշտ ծաղկեալ եւ նո՛յն յանձնառութեամբ շարունակէ իր ժողովրդանուէր ծառայական առաքելութիւնը»,- ասված է Cilicia TV-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:
Արամ Ա կաթողիկոսը ծնվել է 1947 թվականի մարտի 8-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Արամ Ա-ն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս է դարձել 1995 թվականի հունիսի 28-ին։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում