Երևանում մարտի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ


Երևանում մարտի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

  • 08-03-2021 15:15:46   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
 
Մարտի 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-ի և 13-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Երևանում մարտի 11-12-ը սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play