Կադրային նոր նշանակում ԱՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում


Կադրային նոր նշանակում ԱՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում

  • 08-03-2021 15:30:06   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը համակարգի ֆինանսատնտեսական վարչության անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանը:
 
Համաձայն նախարարի հրամանի, ԱՀ ԱԻ պետական ծառայության ֆինանսատնտեսագիտական և սոցիալական ապահովման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գեղամ Ղուլյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետի պաշտոնին:
 
Գ. Ղուլյանին շնորհվել է ոստիկանության փոխնդապետի կոչում:
 
Ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը շնորհավորել է Գեղամ Ղուլյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play