Շարունակե՛ք ձեր լույսն ու ջերմությունը սփռել, նվիրել ու նվիրվել. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը


Շարունակե՛ք ձեր լույսն ու ջերմությունը սփռել, նվիրել ու նվիրվել. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը

  • 08-03-2021 15:44:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միամսյակի առիթով:
 
Ուղերձում մասնավորապես ասվում է.
 
«Սիրելի՛ հայ և արցախածին մայրեր, քույրեր, դուստրեր:
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ կանանց միամսյակի առիթով:
 
Թեև Մարտի 8-ը Արցախում պետականորեն և պաշտոնապես ընդունված չէ որպես տոն օր, ժամանակի ակունքներից ծնված այս տոնը մեր հասարակության մեջ արմատավորվել է և ավանդաբար հռչակվել կանանց արժևորելու ևս մեկ օր:
 
Հայ կինն ու մայրը իր նվիրումով, սիրով ու առաքինի իմաստությամբ միշտ էլ առանձնակի դեր է ունեցել ընտանիքներում և հասարակական կյանքում՝ պահպանելով դարերով ձևավորված ավանդույթները: 
 
Արցախցի կինը, երեք ազատամարտերի ընթացքում էլ, կանգնած լինելով ամուսնու և որդիների թիկունքում, պատվորեն կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը:
 
Այսօր գարնանային վերազարթոնքի օրը ուզում եմ վերհառնեք՝ որպես պահապան հրեշտակներ պատերազմի դաշտում կորցրած ձեր զավակների, կողակիցների, հարազատների համար, քանզի հայրենիքը իր ուժեղ և անկոտրում դուստրերի կարիքն ունի:
 
Կրկին շնորհավորելով ձեր միամսյա տոները՝ մաղթում եմ երջանկություն, ոգու ամրություն, արևշատություն, և շարունակե΄ք ձեր լույսն ու ջերմությունը սփռել, նվիրել ու նվիրվել»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն