Հայաստանի չեմպիոն 3 սուսերամարտիկ կմասնակցի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի


Հայաստանի չեմպիոն 3 սուսերամարտիկ կմասնակցի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի

  • 11-03-2021 20:17:14   | Հայաստան  |  Սպորտ

 
Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է Հայաստանի սուսերամարտի առաջնությունը. չեմպիոնի կոչման համար պայքարել է շուրջ 100 մարզիկ-մարզուհի՝ Երևանից, Գյումրիից և Վանաձորից: Մարտուղյակներում լավագույնս հանդես են եկել և մրցանակային տեղ զբաղեցրել հետևյալ մարզիկները.
 
Տղաներ՝
 
Ճկասուսեր
 
Մայքլ Հովհաննիսյան
Համլետ Մկոյան
Ալեքս Ազիզյան և Խաչատուր Հարությունյան
 
Թրասուսեր
 
Վահան Նազարեթյան
Արմեն Ղալաչյան
Արսեն Բաղդասարյան և Տիգրան Չթեյան
 
Խոցասուսեր
 
Էդուարդ Օվիկյան
Գրիգոր Մնացականյան
Նարեկ Ավագյան և Հայկ Սահակյան
 
Աղջիկներ՝
 
Խոցասուսեր
 
Էմմա Պողոսովա
Անահիտ Նավասարդյան
Նաիրիա Համազասպյան և Օվսաննա Հարությունյան
 
Ճկասուսեր
 
Աիդա Ալոյան
Հասմիկ Աղաբաբյան
Անի Սիմոնյան և Միլենա Եսայան
 
Այս և ավելի վաղ կայացած Հայաստանի երիտասարդական առաջնության արդյունքներով ձևավորվել են հավաքական թիմերը, որոնք շուտով կսկսեն ուսումնամարզական հավաքները: Սուսերամարտիկները նախապատրաստվելու են ապրիլի 24-25-ը Մադրիդում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին և Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որն ապրիլի 3-4-ը կանցկացվի Կահիրեում:
 
Իսպանիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու է Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ Էդուարդ Օվիկյանը, Էմմա Պողոսովան և Մայքլ Հովհաննիսյանը, իսկ Եվրոպայի առաջնության մասնակիցները հայտնի կդառնան առաջիկա օրերին:
Նոյյան տապան  -   Սպորտ