Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը օլիմպիական վարկանիշային մրցաշարում


Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը օլիմպիական վարկանիշային մրցաշարում

  • 20-03-2021 12:00:41   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:
 
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կսկսի պայքարը1/8 եզրափակչից և կմրցի  Արդիթ Ֆազլջիջա (Շվեդիա) – Դավիթ Էրսետիչ (Լեհաստան) զույգի հաղթողի հետ:
 
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում կմրցի Բելառուսից Ալեքսանդր Լիավոնչուկի հետ:
 
87 կգ քաշային Արթուր Շահինյանը 1/8 եզրափակիչում կփորձի հաղթել խորվաթ Իվան Հուկլեկին:
 
Եվ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանի հակառակորդը 1/8 եզրափակիչում Ֆինլանդիան ներկայացնող Յոհանես Մաենպաեաեն է:
 
Հունգարիայի մայրաքաղաքում ընթացող մրցաշարը վարկանիշային է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քվոտան ստանում են այն մարզիկները, որոնք հասնում են եզրափակիչ:
 
Հունահռոմեական ոճում Հայաստանն արդեն իսկ ունի երկու ուղեգիր` Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:
 
Նախօրեին օլիմպիական ուղեգիր նվաճեցին ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play