Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգով


Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգով

  • 22-03-2021 15:25:50   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
Ապրիլի 1-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ միանալու արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված երեկոյին։ Համերգի ընթացքում կհնչեն Պիացոլայի ստեղծագործություններից՝ Tangazo, Tres Tangos, Jorge Adios, Concierto de Nacar, Adios Nonino, Le Grand Tango, Violentango, Ave Maria, Libertango և այլ գործեր։
 
Երաժշտության մեջ Աստոր Պիացոլայի անունը նույնանում է տանգոյի հետ։ Արգենտինացի մեծանուն երաժիշտը ստեղծել է տանգոյի նոր ճյուղ՝ ավանդական տանգոյին միաձուլելով ջազի և դասական երաժշտության տարրեր։
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ երեկոյի ընթացքում ելույթ կունենա հայ երաժշտասերների կողմից շատ սիրված ու սպասված իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ում գործունեության վրա մեծ է Աստոր Պիացոլայի ազդեցությունը. Պիետրոդարկին իր ելույթների ժամանակ գրեթե միշտ կատարում է Պիացոլայի գործերը:
 
Երևանյան համերգը կղեկավարեն դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն և Սերգեյ Սմբատյանը։
 
 
 
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ