GoogleChrome-ում ևս մեկ վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել


GoogleChrome-ում ևս մեկ վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել

  • 23-03-2021 15:09:36   | Հայաստան  |  Կազմակերպություններ

GoogleChrome բրաուզերը պետք է շտապ թարմացնել լուրջ խոցելիությունը փակելու համար։ Բրաուզերի վերջին շտապ պատչը դուրս է եկել ընդամենը մեկ ամիս առաջ, սակայն այժմ դրա թարմացման պատճառը շատ ծանրակշիռ է.CVE-2021-21193խոցելիությունից արդեն ակտիվորեն օգտվում են չարագործները, հաղորդում է «Կասպերսկի»ընկերությունը:
 
«Google-ը մարտի 12-ին թողարկել է Chrome-ի 89.0.4389.90 համարի կայուն տարբերակը՝ վերացնելով հինգ խոցելիություն, այդ թվում՝ երեք վտանգավոր։Դրանցից մեկը՝ CVE-2021-21193-ն, արժանի է հատուկ ուշադրության։ Խոսքը Blink-ի՝ GoogleChromeբրաուզերիշարժակի խոցելիության մասին է, որը հենց պատասխանատու է HTML-կոդը ձեզ համար սովորական գունեղ և արագ արձագանքողվեբ-էջերի փոխակերպման համար»,- նշում են ընկերության փորձագետները։Խոցելիությունը վերաբերում է use-after-free-ի տեսակին, այսինքն, Blink-ում սխալ է իրականացվում հիշողության բջիջների ազատումը:Սովորաբար use-after-free տիպի գրոհները հղի են տվյալների վնասմամբ և կամայական կոդի կատարմամբ:Թե կոնկրետ այս դեպքում ինչի է հանգեցնում խոցելիությունը, դեռ հայտնի չէ. Google-ը սովորաբար լրացուցիչ տեղեկություններ է հրապարակում այն բանից հետո, երբ օգտատերերի մեծ մասը կանցնի նոր տարբերակի։
 
Թարմացումը ձեռքով տեղադրելու համար անհրաժեշտ է Chrome-ում սեղմել երեք կետով կոճակը և անցնել Կարգավորումներ→ Տեղեկանք →GoogleChromeբրաուզերի մասին։ Եթե բրաուզերը 89.0.4389.90 կամ ավելի ուշ տարբերակի է, նշանակում է, որ ուղղումն արդեն տեղադրվել է:Եթե տարբերակը հին է, բրաուզերը կառաջարկի տեղադրել թարմացումը՝ հետագա վերագործարկմամբ։Դրանից հետո Chrome-ն ավտոմատ կերպով կվերականգնի բոլոր բաց ներդիրները, բացառությամբ ինկոգնիտո ռեժիմի ներդիրների:
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ