Հայ սամբիստները կմասնակցեն հուշամրցաշարի


Հայ սամբիստները կմասնակցեն հուշամրցաշարի

  • 24-03-2021 09:45:38   | Հայաստան  |  Սպորտ

 
Հայաստանը երեք մարզիկ է գործուղում Մոսկվա՝ Անատոլի Խառալամպիևի անվան հուշամրցաշարին: 
 
Մարտի 25-ին և 26-ին մրցագորգ դուրս կգան սամբիստներ 58 կգ քաշայիններ Տիգրան Կիրակոսյանը, Գրիգոր Մխիթարյանը և 71 կգ քաշային Վիգեն Մարտիրոսյանը:
 
Հուշամրցաշարը կանցկացվի Լուժնիկիի փոքր մրարզադահլիճում: Այն նաև հանդիսանում է աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը: Հայտավորված է 21 երկրի ավելի քան 300 ներկայացուցիչ:
 
Առաջին անգամ մասնակիցները հանդես կգան մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հաստատած նոր քաշային կարգերում:
 
 ՀԱՕԿ 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ