Լույս է տեսել «Հայաստանի Հանրապետության կերտման հերոսապատումը» հատորը


Լույս է տեսել «Հայաստանի Հանրապետության կերտման հերոսապատումը» հատորը

  • 25-03-2021 14:22:29   | Լիբանան  |  Նոր գրքեր

Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հրատարակել է թերթի աշխատակից, սիրիահայ բանասեր Ավո Կաթրջյանի աշխատությունը Հայաստանի առաջին Հանրապետության մասին։ ։ Գրքի բովանդակությունը «Ազդակ»-ում լույս տեսած հոդվածաշարքն է, որը տպագրվել է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով։  
 
Գրքում ներկայացվել են իրադարձությունների ժամանակացույցը, Հանրապետության կերտիչները եւ մայիսքսանության խորհրդին անդրադարձող հայրենի եւ սփյուռաքահայ գործիչների եւ մտավորականների մտածումները։ 
 
528 էջից բաղկացած գրքի հովանավորն է լիբանանահայ պետական-հասարակական գործիչ Հակոբ Բագրատունին։    
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր