Ամերիաբանկը Raiffeisen Bank International-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին


Ամերիաբանկը Raiffeisen Bank International-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին

  • 30-03-2021 18:42:24   | Հայաստան  |  Ֆինանսներ

 
Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակ`(Straight-Through Processing Quality Award)   միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:  Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Raiffeisen Bank International ավստրիական բանկի կողմից: Որակի գերազանցության մրցանակը բանկը շնորհում է աշխարհի լավագույն գործընկեր ֆինանսական կառույցներին: Այն համարվում է միջազգային վճարային գործարքների որակի կարևորագույն ցուցանիշ և  բնութագրում է  գործարքների ավտոմատացման աստիճանն ու մշակման արագությունը: 
 
Մրցանակաբաշխության կազմակերպիչներն առանձնակի կարևորել են  Ամերիաբանկի որակի բարձր ստանդարտներն ու արդյունավետ գործընկերային հարաբերությունները: 
 
Ամերիաբանկը ևս բարձր է գնահատում Raiffeisen Bank International-ի հետ ամուր հիմքերի և վստահության վրա հիմնված փոխհարաբերությունները: 
Նշենք նաև, որ միջազգային փոխանցումների ոլորտում Raiffeisen Bank International-ի հետ համագործակցությունը սկսվել է վերջին մի քանի տարիներին: Մրցանակը վկայում է այս կարճ ժամանակահատվածում ձեռք բերված վստահության, հուսալիության և արդյունավետ աշխատանքի մասին: 
 
Ամերիաբանկի միջազգային փոխանցումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ
 
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;
 
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
 
 
 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play