UCOM-ը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գործակցության հուշագիր են ստորագրել


UCOM-ը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գործակցության հուշագիր են ստորագրել

  • 05-04-2021 16:24:56   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ս․թ․ ապրիլի 5-ին Ucom ընկերության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջև գործակցության հուշագիր է ստորագրվել։ Հուշագրի ստորագրման նպատակն է ՀԱՕԿ-ի կողմից Տոկիո 2020 օլիմպիական խաղերի համատեքստում կազմակերպվող և իրականացվող ծրագրերի, նախագծերի և միջոցառումների շրջանակում գործակցությունը։ Ըստ հուշագրի Ucom ընկերությունը ֆինանսավորելու է ՀԱՕԿ-ի կողմից Օլիմպիական խաղերի կապակցությամբ իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։
 
«ՀԱՕԿ-ի հետ մեր ընկերությունն աշխատել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի առնչությումբ։ Տոկիո 2020-ի շրջանակում իրականացվող համատեղ աշխատանքն էլ, վստահ եմ, որ բեղմնավոր կլինի։ Ucom-ը մեծ պատրաստակամությամբ է աջակցում հայկական սպորտին և միջազգային ասպարեզում մեր երկրի մարզիկների ներկայացվածությանը։ Մենք լիահույս ենք, որ Տոկիոյում նրանք լուրջ ձեռքբերումներ կունենան», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
 
Խոսելով հուշագրի շրջանակում պլանավորված աշխատանքի մասին՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ասել է․ «Մեզ համար կարևորն այն է, որ այս շրջանում Հայաստանում բոլոր հայերս պետք է համախմբված լինենք: Ուրախ ենք, որ համագործակցում ենք Հայաստանում մեծ հեղինակություն ունեցող և հենց հայկական կազմակերպության հետ»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ