Գնաճը մարտին արագացել է՝ կազմելով 5.8%


Գնաճը մարտին արագացել է՝ կազմելով 5.8%

  • 05-04-2021 18:54:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hetq.am Այս տարվա մարտին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. մարտը 2020թ. մարտի նկատմամբ) կազմել է 5.8%։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
 
Այսպիսով, գնաճի տեմպը շարունակում է արագանալ։ Համեմատության համար նշենք, որ հունվարին 12-ամսյա գնաճը կազմել է 4.5 %, փետրվարին՝ 5.3 %։
 
Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին եռամսյակի հաշվարկներով՝ 2021թ. հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 5.2% գնաճ։
 
Ինչպես և փետրվարին, մարտին գնաճի ցուցանիշով առաջատարներն են սննդամթերքի մի քանի ապրանքախմբեր,օրինակ՝ ձուն, ձեթը, շաքարավազը, կաթնամթերքն ու միրգը։
 
Սնունդը թանկացել է 7.4%-ով
 
2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ։
 
Մասնավորապես, միրգը թանկացել է 10.9%-ով,
 
Բանջարեղենը՝ 1.4%-ով,
 
Յուղերը և ճարպերը՝ 24.6%-ով, այդ թվում արևածաղկի բուսական յուղը՝ ձեթը 62.2%-ով է թանկացել,
 
Շաքարը և շաքարավազը՝ 40.9%-ով,
 
Կաթնամթերքը՝ 16.5%-ով, 
 
Ձուն՝ 78.2%-ով,
 
Ձուկը և ծովամթերքը՝ 2.6%-ով, 
 
Մսամթերքը՝ 3.4%-ով, 
 
Հացաբուլկեղենը և ձավարեղենը՝ 9.4%-ով։
 
Ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, միջինում թանկացել են  9.2%-ով։
 
Ոչ պարենային ապրանքները թանկացել են 8.4%-ով
 
2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.4%:
 
Մասնավորապես, բենզինի գնաճը կազմել է 4.9%, իսկ դիզելային վառելիքինը՝ 4.9%-ով:
 
Ինչ վերաբերում է ծառայություններին, ապա այս ոլորտում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է սակագների 2.2% հավելաճ:
Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ առաջիկա եռամսյակների գնաճը կպահպանվի բարձր մակարդակում։ Միայն տարվա վերջում այն նվազման միտումներ կարող է գրանցել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը