Կորոնավիրուսից մահացածներին կհերձեն. նախարարությունում փոշմանել են


Կորոնավիրուսից մահացածներին կհերձեն. նախարարությունում փոշմանել են

  • 05-04-2021 19:04:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armlur.am ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է թույլ տալ իրականացնել COVID-19-ից մահացած անձանց հերձումները: ՀՀ առողջապահության նախարարությունն այս մասին նախագիծն այսօր է դրել քննարկման:
 
ՀՀ առողջապահության նախարարությունը մեկ տարի անց հասկացել է, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունն այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ:
 
Կհիշեք՝ դեռեւս նախորդ տարվա գարնանը խորհրդարանն ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որից հետո որոշվեց կորոնավիրուսից մահացած անձանց չդիահերձել։ Ի դեպ, այդ ժամանակ առողջապահության նախարարն Արսեն Թորոսյանն էր:
 
Ասել է թե՝ այս հարցում Թորոսյանից հետո նախարարությունում փոշմանել են: Մինչդեռ Թորոսյանն առաջարկում էր նաեւ կորոնավիրուսից մահացած անձանց համար Հայաստանում հատուկ դիահերձարան կառուցել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը