Մաղթում եմ, որպեսզի Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ. Ֆրանսիացի սենատորը՝ Արցախի ԱԺ նախագահին
06-04-2021 15:02:04 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի/Սենատի/Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն շնորհակալական նամակ է հղել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, որում ասված է.
«Պարոն նախագահ Ազգային ժողովի
Կցանկանայի անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ձեր նամակի համար:
Ուրախ եմ, որ մեր Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը ընդունվեց որպես հույսի նշան այն սարսափելի փորձությունների և ողբերգությունների ժամանակ, որոնց անսահման քաջությամբ բախվեց Ձեր ժողովուրդը:
Մաղթում եմ, որ այս հույսը հնարավորինս արագ իրականանա, որպեսզի Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ:
Եվ հաճույքով և պատվի զգացումով եմ ընդունում Ձեր ջերմ հրավերը՝ գալ և բացահայտել Արցախն ու արցախցիներին, երբ իրավիճակը դա թույլ տա:
Վերահաստատելով Ձեզ իմ կատարյալ աջակցությունը, ընդունեք, խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը:
Ձեռագիր՝
Կարող եք վստահ լինել իմ լիակատար աջակցության և ձեր կողմից պաշտպանվող Արցախ երկիր այցելելու ցանկության մեջ: