Ռոբերտ Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրգործը կարճվել է


Ռոբերտ Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրգործը կարճվել է

  • 06-04-2021 20:14:00   | Հայաստան  |  Քաղաքական

Շուրջ 2,5 տարի մեղադրյալի կարգավիճակում գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական գործը կարճվել է։
 
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, ընթերցեց իր որոշման եզրափակիչ մասը, ըստ որի հակասահմանադրական ճանաչված հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց։
 
Մոտ երկու շաբաթ առաջ Սահմանադրական դատարանը (ՍԴ) հակասահմանադրական և անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երկու ենթականերին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը։ Դրանից հետո Քոչարյանի փաստաբանները միջնորդեցին դատարանին այդ մեղադրանքով հետապնդումը դադարեցնել և գործը կարճել։
Նոյյան տապան  -   Քաղաքական