Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն. Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության տոնը


Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն. Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության տոնը

  • 07-04-2021 12:46:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ կանայք,

 

Շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։

Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով:

 

Ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալներ դաստիարակելու և կրթելու մեջ է ձեր նվիրական հմայքն ու անկրկնելի գեղեցկությունը:

 

Թո´ղ որ այն միշտ հարատև լինի:

 

Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը:

 

Հակառակ պատկերացումներն ընդամենը չհիմնավորված վախեր են և կարծատիպեր»: 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play