Առաջիկայում Հայաստանը Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ կստանա


Առաջիկայում Հայաստանը Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ կստանա

  • 07-04-2021 13:25:58   | Հայաստան  |  Լուրեր

Հայաստանում անցած շաբաթ ստացված AstraZeneca ընկերության պատվաստանյութը դեռ մաքսազերծման և բաշխման փուլում է գտնվում: Առաջիկայում ՀՀ-ն կստանա նաև Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

:«Մենք ուշադրությամբ հետևում ենք և՛ Եվրոպական միության, և՛ Առողջապահական համաշխարհային կազմակերպության վերջնական եզրակացության տրամադրմանը, որն այս երկու օրվա ընթացքում կլինի: Դրանից հետո, ըստ եզրակացության, մենք որոշում կկայացնենք, թե ինչպես և ինչ տարիքային խմբի համար ենք պատվաստումներն իրականացնելու: Մենք շարունակում ենք Սպուտնիկ-V-ով պատվաստումները, սակայն, քանի որ չափաքանակը դեռ քիչ է, պատվաստումներն էլ քիչ են իրականացվում: Առաջիկայում կստանանք Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ և, իհարկե, պատվաստվողների շրջանակը կմեծացնենք»,- նշել է Ավանեսյանը:

Նոյյան տապան  -   Լուրեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play