Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցերը


Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցերը

  • 07-04-2021 13:45:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը:

Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեությանը, հայկական բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումներին, ինչպես նաև Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:Այս մասին հայտնում է Ազատություն ռ/կ-ը:

Վաղարշակ Հարություննյանն ու Սերգեյ Շոյգուն անդրադարձ են կատարել նաև ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող առաքելության ընթացքին:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն