Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել


Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել

  • 08-04-2021 10:57:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 7-ին, ժամը 20։16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած Այս մասին հայտնում են  ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 
 

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Հ., ծնված 2005 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և ծառին, այնուհետև՝ գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորները (Ռ․ Ռ․, ծնված 2005 թ․, Ա․ Թ․, ծնված 2005 թ․, Հ․ Գ․ ծնված 2006 թ․, Է․ Օ․ ծնված 2007 թ․, Գ․ Դ․, ծնված 2007 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Ա․ Թ.-ն, Հ․ Գ․-ն, Է․ Օ․-ն և Գ․ Դ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Մ․ Հ․-ի (ծնված 2005 թ․) և Ռ․ Ռ․-ի (ծնված 2005 թ․) առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play