Դեռևս 90-ականներից բոլոր իշխանությունները մտածել են, թե ոնց պետք է հանձնեն Արցախը. Վոլոդյա Ավետիսյան
08-04-2021 15:58:07 | Հայաստան | Քննարկում
Հայաստանի անկախությունից ի վեր իշխանության եղած որևէ ուժ չի վարել հայանպաստ իշխանություն, որևէ մեկը հաշվի չի առել, որ Հայաստանի լինել-չլինելու խնդիրը կա, և բոլորը օգտագործել են իշխանությունը միայն հարստանալու նպատակով։
«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում նման տեսակետ հայտնեց պահեստազորի գնդապետ, «Լեոնիդ Ազգալդյանի» անվան վաշտի հրամանատար Վոլոդյա Ավետիսյանը:
«Ե՛վ Արբեջանը, և՛ Թուրքիան տարիներ շարունակ բացահայտ հայտարարել են, որ զինվում են Հայաստանի դեմ, որ Հայաստանի տարածքներն «իրենց պատմական տարածքներն են»։ Իսկ Հայաստանում 90-ականներից սկսած բոլոր իշխանությունները մտածել են, թե ոնց պետք է հանձնեն Արցախը, իսկ ընթացքում էլ օգտագործել են Արցախը իրենց հարստանալու նպատակով։ Սա է ամբողջ խնդիրը, մինչև հայկական իշխանություն չունենանք, այս խնդիրը պահպանվելու է։
Ես այս պատերազմին էլ եմ կռվով գնացել։ Ասում եմ՝ պահեստազորի գնդապետ եմ, ինչո՞ւ չեք կանչում, ասում են՝ սպասի, հրաման չունենք։ Բայց արդեն երկու օր էր մբողջ սահմանով լայնածավալ պատերազմ էր։ Այստեղ ինչ-որ բան մութ է»,- նկատեց Ավետիսյանը։
Առավել մանրամասն՝ «Նոյյան Տապանի» տեսանյութում
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։