Ի՞նչ հոդվածով է Քոչարյանը դատի տվել Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը


Ի՞նչ հոդվածով է Քոչարյանը դատի տվել Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը

  • 08-04-2021 16:15:55   | Հայաստան  |  Քաղաքական

Ինչպես արդեն հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի Հանրապետությանը։ Ինչպես տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից, հայցը ներկայացվել է ապրիլի 7-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին: Պահանջն է՝ հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պ/մ։
 
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները պահանջում են որպես զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները, հերքել դրանք եւ ճանաչել նախագահի անմեղության կանխավարկածը։
 
Խախտումների համար պահանջվող փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 4 մլն դրամ։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play