Հայկական Մակարավանքում թուրքերի կազմակերպած խնջույքը՝ ԱՄՆ ուշադրության ներքո


Հայկական Մակարավանքում թուրքերի կազմակերպած խնջույքը՝ ԱՄՆ ուշադրության ներքո

  • 08-04-2021 16:30:01   | Թուրքիա  |  Քաղաքական

Նիկոսիայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Յուդիթ Գարբըրը դատապարտել է թուրքերի վերահսկողության տակ անցած Կիրենիայի հայկական պատմական Մակարավանքում անցկացված միջոցառումը: Դեսպանն այդ մասին գրառում  է արել Twitter-ում:
 
«ԱՄՆ դեսպանատունը խստորեն դատապարտում է Սուրբ Մակարի հայկական վանքի չարարկումը (վատ նպատակով օգտագործումը): Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, և մենք կրկնում ենք կրոնական առաջնորդների կոչը, որ բոլոր պաշտամունքի վայրերը, որոնք օգտագործվում կամ չեն օգտագործվում, պաշտպանված լինեն չարաշահումներից, վանդալիզմից և պղծումից»,- գրել է դեսպանը:
 
ermenihaber.am-ը նշում է, որ նախորդ շաբաթ Կիպրոսի Մակարավանքի բակում թուրք երիտասարդները առանց թույլտվության միջոցառում (խնջույք) էին անցկացրել:
Նոյյան տապան  -   Քաղաքական