Զենքի ձեռքբերման իրավունքը կարող է պարզեցվել սահմանամերձ գյուղերի բնակիչների համար


Զենքի ձեռքբերման իրավունքը կարող է պարզեցվել սահմանամերձ գյուղերի բնակիչների համար

  • 08-04-2021 19:32:01   | Հայաստան  |  Իրավունք

Ազգային ժողովը փոփոխություններ է նախաձեռնել «Զենքի մասին» օրենքում։ Նախագծի հեղինակներ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Բագրատյանն առաջարկում են պարզեցնել սահմանամերձ բնակավայրերում հաշվառված եւ փաստացի բնակվող քաղաքացիների համար ակոսափող որսորդական հրազեն կրելու իրավունքը։ 
 
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորվում են նոր սահմաններ։
 
Նշվում է, որ նման առաջարկով հանդես են եկել նաեւ սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչներ՝ հիմնավորելով, որ դա բացի այն, որ որսորդությամբ զբաղվելու առավել արդյունավետ միջոց է եւ քաղաքացիների անվտանգության լրացուցիչ երաշխիք է, որը կբարձրացնի անվտանգության եւ վստահություն զգացումը:
 
Ըստ հեղինակների՝ նախագծի ընդունումն անրաժեշտ է, քանի որ հնարավորություն կստեղծվի քաղաքացիների համար անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստեղծել եւ բարձրացնել վստահության եւ անվտանգության զգացումը:
Նախագծով առաջարկվում է կատարել լրացում, որով Հայաստանի Հանրապետության սահմանահամերձ բնակավայրերում հաշվառված եւ մշտապես բնակվող քաղաքացիներին առանց 5 տարի նվազագույն ժամկետով ողորկափող որսորդական հրազեն ունենալու պահանջի կարող է տրվել ակոսափող որսորդական հրազեն ձեռք բերելու իրավունք:
 
Նոյյան տապան  -   Իրավունք