Հայ բժիշկները փրկել են 75 տարեկան պացիենտին՝ որովայնից հեռացնելով 35սմ տրամագծով գոյացություն

08-04-2021 20:37:36   |   |  



«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գինեկոլոգիական վիրաբուժության կինիկայի մասնագետները կատարել են հերթական բարդ վիրահատությունը։  75 տարեկան պացիենտը դիմել էր՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից, որովայնի և ձախ գոտկային հատվածում առկա ճառագայթող բնույթի ցավերից, ոտքերի այտուցվածությունից, հևոցից և մարսողական խանգարումներից։
 
Խնդիրն ախտորոշելու նպատակով կատարվել է գործիքային հետազոտություններ՝ մասնավորապես
Համակարգչային շերտագրում (KT)՝ կոնտրաստավորմամբ: Հիվանդի մոտ ախտորոշվել է 35.0-33.0 սմ տրամագծով, սոլիդ բնույթի գոյացություն՝ դեպի արգանդի ձախ հավելումներ ներաճով, որն ուներ հետորովայնամզային տեղակայում և սերտ հպման մեջ էր գտնվում հարակից օրգանների հետ՝ առաջացնելով հարերիկամային և հարենթաստամոքսային գեղձի ճարպաբջջանքի այտուց։ 
 
Պայմանավորված ուռուցքային կոմպրեսիայով՝  պացիենտն ուներ նաև ձախակողմյան հիդրոուրեթերոնեֆրոզ (երիկամի ավազանի և միզածորանի լայնացում)։ 
 
Նախքան վիրահատությունը կատարվել է ձախ միզածորանի ստենտավորում։ Առանց կապսուլայի ամբողջականության վնասման՝ լապարատոմիկ եղանակով իրականացվել է ուռուցքի բարեհաջող հեռացում։ Վիրահատությունն արվել է օնկոգինեկոլոգիական թիմի՝ ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի օնկոգինեկոլոգ, բ.գ.թ. Արսեն Ափոյանի, վիրաբույժ-օնկոգինեկոլոգ Վազգեն Մնացականյանի և կլինիկական օրդինատոր Անժելա Բոյաջյանի կողմից։
 
Հյուսվածքաբանական հետազոտությամբ ախտորոշվել է միկսոիդ լիպոսարկոմա։
 
Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար։
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 220 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար