Փաշինյանի հետ հանդիպումից հետո Պուտինն Ալիևի հետ քննարկել է ԼՂ-ի իրավիճակը


Փաշինյանի հետ հանդիպումից հետո Պուտինն Ալիևի հետ քննարկել է ԼՂ-ի իրավիճակը

  • 08-04-2021 21:00:00   | Հայաստան  |  Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հետ, տեղեկանում ենք Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրությունից։
 
Աղբյուրի փոխանցմամբ՝ զրուցակիցները շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, նրա հետագա կայունացման մասին՝ համապատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների:
 
Մասնավորապես, առարկայական դիտարկվել են խաղաղության ապահովման, անվտանգության և տարածաշրջանի սոցիալտնտեսական աստիճանական զարգացման հարցերը, ինչպես նաև տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման աշխատանքների ընթացքը: Միաժամանակ, հաշվի են առնվել Մոսկվայում ապրիլի 7-ին կայացած ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները տարբեր ձևաչափերով: 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play