Մաշտոցի շարականներից՝ Կոմիտաս. Վահան Արծրունին համերգային ծրագրով կներկայանա ապրիլի 28-ին
08-04-2021 21:30:00 | Հայաստան | Մշակույթ
Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին «Լույս հավիտենական» խորագրով համեգային ծրագրի շրջանակում իր մեկնությամբ կներկայացնի «Մաշտոց. Սրբազան մարգարիտներ», «Կոմիտաս. Տասը հայտնություն» շարքերը:
Երեկոն տեղի կունենա ապրիլի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Ինձ համար Մաշտոցն ու Կոմիտասը հայկական ինքնության բանաձևողներից են:
Հինգերորդ դարում գրված մեսրոպյան շարականն ու կոմիտասյան բանաստեղծական խոսքն այդ ինքնության ստեղծագործական դրսևորումներն են»,- նշում է Արծրունին:
Համերգին կմասնակցեն երգչուհի Աննա Մայիլյանը, ազգային փողային նվագարանների կատարող Նորայր Քարտաշյանը, հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանը, «Սաղմոսերգու» (գեղ. ղեկավար և խմբավար Վահե Բեգոյան) և «Շողակաթ» (խմբավար Կարինե Եզեկյան) երգչախմբերը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան):