Շիրակցի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները
09-04-2021 10:40:38 | Հայաստան | Լուրեր
Շիրակի մարզից գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները, տեղեկացնում է Արմենպրեսը: Այս լուրը հաստատել են հարազատները՝ փաստելով, որ փակ է ինչպես Երևան Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները:
«Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հազատաների վերադարձը, այլ պահանջ մենք չունենք»,- նշել է հարազատներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել:
Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:
Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին: