Հայ գերիների անհապաղ վերադարձը պետք է դառնա միջազգային խնդիր. սփյուքի երիտասարդները ոտքի են ելել

09-04-2021 17:30:00   | Հայաստան  |  Քաղաքական





Սփյուռքի հայերը մոբիլիզացնում են իրենց ուժերը՝ փոր
ձելով միջազգային քաղաքականության օրակարգ բերել հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը։
 
«Նոյյան Տապանի» «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում Տորոնտոյից Վազգեն Ղարիբյանը պատմեց, որ դեռ ամիսներ առաջ իրենք՝ մի խումբ կանադահայերով կազմակերպել և անցկացրել են բողոքի լուռ ակցիաներ՝ ի նպաստ այդ գործի, սակայն ժամանակն է ընդլայնել սահմանները և աշխարհի տարբեր կետերից խոսել այս խնդրի մասին։
 
«Պահը արդեն հասունացել է, քանի որ գիտակցում էինք, որ լռությունը փաստացի սնում է Ադրբեջանի
ուխտադրույժ քաղաքականությունը։ Մենք գիտակցում ենք, որ այս ամենը կարելի է կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում, դուրս գալ Կանադայի սահմաններից և լայնացնել շրջանակը, շատ մարդկանց ներգրավել և ճնշում գործադրել այդ պրոցեսներին»,- ասաց նա։ 
 
Հռոմից Եվա Գաբրիելյանն էլ նշեց, որ  իրենք փորձել են տարբեր ծրագրերով միասնական աշխատել, որպեսզի գերիների անհապաղ վերադարձը դառնա միջազգային խնդիր. «Ցանկացած երկիր, ցանկացած քաղաք, որտեղ թեկուզ մեկ հայ կա, կցանկանայինք որ մասնակցեր և միասին առաջ տանեինք այս հարցը, մինչև վերջին գերին չհասնի իր տուն, իր ընտանիքին»։
 
Լիլիթ Քոչարյանն էլ Բեռլինից պատմեց, որ  փորձել են բազմաթիվ նամակներ ուղղել Բունթեսթագի պատգամավորներին, միջազգային կառույցներին, մարդու իրավունքների կազմակերպությւններին. «Փորձեցինք այդ ճնշումով որևէ ազդեցություն թողնել, այդ կազմակերպություններին ակտիվացնել, սակայն անցել է երեք ամիս, և տեսնում ենք, որ քարը տեղից չի շարժվել։ Ժամանակն է, որ ավելի տեսանելի ակցիաների միջոցով այս հարցը բերենք օրակարգ»։
 
Մոնրեալից Խաժակ Աղազարյանն էլ նկատեց, որ լավ իմանալով ադրբեջանցիների բռնած ճանապարհը, որ պահանջներ են դնում գերիների վերադարձի համար, և իմանալով որ այդ ճանապարհը դժվար ճանապարհ է, պետք է ճնշում կիրառեն սփյուռքի ռեսուրսներով։ 
 
Առավել մանրամասն՝ «Նոյյան Տապան»-ի տեսանյութում
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 151 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար