«Ազգային վարկանիշ 2020»-ի արժանացան անվանի բժիշկներ, մշակութային գործիչներ ու գործարարներ


«Ազգային վարկանիշ 2020»-ի արժանացան անվանի բժիշկներ, մշակութային գործիչներ ու գործարարներ

  • 09-04-2021 17:52:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օրեր առաջ  տնտեսության, առողջապահության եւ մշակույթի ոլորտում իրենց գործունեությամբ աչքի ընկած անհատներ ու կազմակերպություններ տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացան: 
 
Գրեթե բոլոր կազմակերպություններն ու  անհատներն, ովքեր  մրցանակ ստացան իրենց գործունեության ոլորտում լավագույնն ու առաջատարներից են  ճանաչվել, տարբեր տարիներին աչքի են ընկել իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, բարեխիղճ աշխատանքով եւ ամենակարեւորը ՝կարողացել են շուկայում կայուն դիրք զբաղեցնել, ձեռք բերել բարի համբավ  եւ ամենակարեւորը՝ կայուն պահել իրենց արտադրանքի կամ ծառայությունների որակը :  
 
«Մենք, թե՛ ամսագրի, թե՛ այլ հարթակում,  մշտապես կարեւորում ենք լավագույնն ու որակյալը եւ որպես խրախուսանք նման նախաձեռնություններ իրականացնում: Բոլոր մրցանակակիրները վայելում են պացիենտների. եւ թե սպառողների շրջանում մեծ հեղինակություն , ոմանք պահանջված են իրենց ծառայությունների ոլորտում, ոմանք էլ մեծ ժողովրդականություն են վայելում իրենց ստեղծած ապրանքանիշի բարձր համբավի շնորհիվ»,- նշեց «Հայաստան-Արցախ-Սփյուռք» ամսագրի գլխավոր խմբագիր Լուսինե Նազարյանը: 
 
Նա հարկ համարեց  նշել, որ տարբեր տարիներին տարբեր  խորագրեր են կրել  իրենց նախաձեռնած  մրցանակաբաշխությունները ու խոսեց նաեւ իրենց կողմից մեկնարկած մեկ  այլ նախաձեռնության շուրջ: Նա ասաց, որ եթեր է  հեռարձակվում «Հանրային  վարկանիշ» հաղորդաշարը, որն անդրադառնում է   բացառապես հանրության շրջանում բարձր հեղինակություն վայելող կազմակերպություններին, անվանի բժիշկներրն՝ նպատակ ունենալով սպառողին իրազեկել  որակյալ արտադրանք ու ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ բուժհաստատությունների մասին ու նաեւ շեշտեց, որ մրցանակակիրներից շատերը եւս կարող են   դառնալ  հաղորդաշարի մասնակից:
 
Անվանի բժիկներին անդրադառնալով առաջին մրցանակը շնորհվեց  սրտանոթային վիրաբուժության ոլորտում մեծ ներդրում ունեցած, իր գործի նվիրյալ, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժ, սիրտ-անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար,ՀՀ ԱՆ սրտի վիրաբուժության գծով խորհրդական ԳԱԳԻԿ ՀԵԲՈՅԱՆԻՆ:
 
Պլաստիկ վիրաբուժության  զարգացման գործում  ունեցած  նշանակալի ավանդի համար, «Վաստակավոր  պլաստիկ վիրաբույժ»  անվանակարգում մրցանակ  ստացավ , «ՄեդԼայն» ԲԿ-ի պլաստիկ վիրաբուժության բաժնի վարիչ ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ,  իսկ «Բարձրակարգ  բժիշկ- ուրոլոգ անվանակարգում՝  «Էլիտ Մեդ» ԲԿ ուրոլոգիական ծառայության ղեկավար  ՎԱՉԱԳԱՆ ՄԻՏՈՅԱՆԸ:
 
«Առաջատար բժիշկ-ռեւմատոլոգ» անվանակարգում մրցանակ  շնորհվեց բժիշկ-ռևմատոլոգ «Էրեբունի» Բ/Կ-ի ռևմատոլոգիական բաժանմունքի բժիշկ -ռեւմատոլոգ  ՎԱՀԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻՆ:  Առաջնային բուժման  ապահովման, արդյունավետ խորհրդատվության և առողջության վերականգնման  գործում ունեցած բարձր պատրաստվածության  համար «Մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող երիտասարդ բժիշկ» անվանակարգում մրցանակ   ստացավ  թիվ 13 պոլիկլինակայի ընտանեկան բժիշկ- սրտաբան ՇՈՂԵՐ ՀԵՈԲՈՅԱՆԸ:  Պարգեւատրվեցին նաեւ  մարզային բժիշկները: Անոթային վիրաբուժության  ոլորտում ցուցաբերած  մասնագիտական բարձր պատրաստվածության և բարեխիղճ   աշխատանքի համար «Մարզային բարձրակարգ անոթային վիրաբույժ» անվանակարգում մրցանակի արժանացավ Վանաձորի ԲԿ-ի  անոթային վիրաբույժ  ԼԵՎՈՆ  ՏՈՆՈՅԱՆԸ, «Մարզային առաջատար մանկաբարձ -գինեկոլոգ անվանակարգում՝ Վանաձորի ԲԿ-ի  մանկաբարձ-գինեկոլոգ ԴԱՎԻԹ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ:
 
«Պահանջված երիտասարդ բժիշկ-էնդոկրինոլոգ» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Լավանդա» ֆիզիոթերապևտիկ բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ-էնդոկրինոլոգ  ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՒՆ:
 
Ատամնաբուժական ծառայությունների ոլորտում  մատուցած  բարձրակարգ ծառայությունների և բարեխիղճ  սպասարկման համար «Բարձրակարգ  և պահանջարկված ստոմատոլոգիական  կլինիկա» անվանակարգում մրցանակ  ստացան  «Օգա Բագ» ատամնաբուժական կլինիկայի հիմնադիրներ ԱՆՈՒՇ  ԲԱՐՈՅԱՆՆ ՈՒ ԳՈՌ  ՕՀԱՆՅԱՆԸ:  Խրախուսվեցին  նաեւ մշակութային գործիչներն ու գործարարները:
 
2020 թ-ին կրթության և մշակույթի ոլորտում մասնավորապես՝մանկավարժության և ժամանակակից գրականության բնագավառներում գրանցած  նշանակալի ձեռքբերումների համար  մրցանակ  ստացավ   մշակութային գործիչ, գրող, հրապարակախոս  ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԸ, «Բարձրակարգ երաժիշտ» անվանակարգում՝  երգահան, բազմաթիվ երգերի ու խոսքերի հեղինակ ՔՆԱՐԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ:
 
Վարսահարդարման և դիմահարդարման ոլորտի զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի, նորարարությունների ներդրման եւ որակյալ կադրերի պատրաստման  համար «Ամենաբարձրակարգ  եւ պահանջված գեղեցկության կենտրոն»  անվանակարգում մրցանակ  շնորհվեց «BEAUTY FABRIC» գեղեցկության կենտրոնի  տնօրեն,  հայտնի դիմահարդար ԱՇԽԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻՆ, իսկ տղամարդկանց  վարսահարդարման ոլորտում մատուցած բարձրակարգ ծառայությունների համար «Լավագույն վարսահարդար-ոճաբան» անվանակարգում  մրցանակ  ստացավ  վարսահարդար, ոճաբան ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:
 
Արցախյան պատերազմում հայ զինվորին սատարելու եւ առաջնագծում  ցուցաբերած տարաբնույթ աջակցության համար «Համախմված  համայնք»  անվանակարգում   մրցանակ ստացավ   Ագարակ համայնքի  ղեկավար ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
 
Ավտոգործիքների շուկայում առաջատար դիրքի  զբաղեցման, նորարությունների ներկրման համար  «Լավագույն  կրեատիվ գործարար»  անվանակարգում մրցանակ շնորհվեց  «Ավտո  գործիք N 1»   ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն ՎԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ: 
 
Հաշվապահական ծառայությունների  ոլորտում, առաջատար դիրքի  զբաղեցման, որակյալ  ծառայությունների մատուցման համար, «Պահանջված հաշվապահական ընկերություն»  անվանակարգում   մրցանակ  ստացավ  «Պլյուս  Մինուս» հաշվապահական կենտրոնի հիմնադիր  տնօրեն   ԱՆՆԱ ՉԻՏՉՅԱՆԸ:
 
Դռների մասնագիտացված  շուկայում մատուցած  բարձրակարգ ծառայությունների, սպառողի հանդեպ բարեխիղճ մոտեցման համար «Բարեխիղճ հայրենական արտադրող» անվանակարգում մրցանակ   ստացավ «ԱՐՄԴԵԿՈՐ» ՍՊԸ-ի տնօրեն ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
 
Երեխաների առողջության պահպանման և խնամքի  արդյունավետ կազմակերպման ոլորտում մատուցած  որակյալ ծառայությունների համար
«Բարձր որակ և սպասարկում ապահովող մանկական սպա կենտրոն» անվանակարգում մրցանակ   շնորհվեց  «Baby spa» մանկական սպա կենտրոնի  տնօրեն  Հակոբ Մալաքյանին:
 
Հանրության շրջանում հեղինակություն  վայելող եւ պահանջված առեւտրային ցանց  ճանաչվեց  «MG» սուպերմարկետների  առեւտրային ցանցը:
 
Հատուկ մրցանակ  հանձնվեց  նաեւ «Ջիվան ռեստորանային համալիրին» , «ժողովրդականություն  եւ բարձր հեղինակություն վայելող ռեստորանային համալիր» անվանակարգում, Իսկ Երևանի «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն   մրցանակ ստացավ «Արտադրական բարձր որակ» անվանակարգում: 
 
Մրցանակաբաշխությունը կազմակերվպել էր «Հայաստան-Արցախ-Սփյուռք» ամսագիրը։ 
 
Նշենք, որ մրցանակաբաշխությունը առաջիկա օրերին ամբողջությամբ եթեր կհեռարձակվի «Դար 21» հեռուստաալիքով՝ աշխատակազմի նախաձեռնությամբ:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն