Թատերական մի շարք գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների


Թատերական մի շարք գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների

  • 09-04-2021 17:58:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է թատերարվեստի մի շարք գործիչների:
 
Շնորհավորելով մասնագիտական օրվա՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց մշակութային հարուստ ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար:
 
Հայկ Մարությանը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են համայնքապատկան թատրոնների զարգացմանը, վերազինմանն ու վերանորոգմանը։
 
Երևանի քաղաքապետի որոշմամբ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, բարձր վարպետության և թատերարվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետը ոսկե մեդալով է պարգևատրել բեմադրիչ,Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանին և դերասան, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Նավասարդյանին:
 
Թատերարվեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play