Մի քանի ժամ է՝ անհետ կորած զինծառայողների եւ գերիների հարազատները ՊՆ շենքում են


Մի քանի ժամ է՝ անհետ կորած զինծառայողների եւ գերիների հարազատները ՊՆ շենքում են

  • 09-04-2021 21:36:10   | Հայաստան  |  Հասարակություն

Մի քանի ժամ է՝ անհետ կորած զինծառայողների եւ գերիների մոտ 50 հարազատներ գտնվում են Պաշտպանության նախարարության շենքում, ուր նրանց թույլ էին տվել մտնել Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպելու։ News.am-ի փոխանցմամբ՝ մյուս անհետ կորած զինծառայողների եւ գերիների հարազատները շարունակում են փակ պահել ՊՆ շենքի մուտքը։ Այնտեղ կան մեծ թվով ոստիկաններ։ Նախօրեից անհետ կորածների հարազատները փակ են պահում ՊՆ շենքի մուտքը։ Նրանք պահանջում էին հանդիպում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն նրանց հետ որեւէ մեկը չէր հանդիպել։ Երեկ երեկոյան նրանց էին միացել նաեւ գերիների հարազատները, որոնք տեղեկություն էին ստացել, որ իրենց որդիները վերադառնալու են ռուսական խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովին Բաքվից Երեւան տեղափոխող օդանավով, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ օդանավով Երեւան է ժամանել միայն Մուրադովը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ նախատեսվում է գերիների վերադարձ, մինչդեռ Ռուստամ Մուրադովը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ գերիների վերադարձ պլանավորված չի եղել, իսկ իր այցը պլանավորված։
Նոյյան տապան  -   Հասարակություն