Հայտնի են բասկետբոլի կանանց առաջնության եզրափակչի մասնակիցները


Հայտնի են բասկետբոլի կանանց առաջնության եզրափակչի մասնակիցները

  • 10-04-2021 09:49:49   | Հայաստան  |  Սպորտ

 Հայաստանի բասկետբոլի կանանց կանոնավոր առաջնության եզրափակիչի զույգը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կանանց առաջնության փլեյ-օֆֆ փուլի երրորդ և վճռորոշ խաղում «Երևան Բասկետ»-ը 53:42 հաշվով հաղթանակ տարավ «Հատիս» ակումբի նկատմամբ՝ դուրս գալով եզրափակիչ փուլ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մանե Շահինյանը (Հատիս), ով վաստակեց 23 միավոր։

Եզրափակիչում միմյանց հետ ուժերը կչափեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» ակումբները:

Նոյյան տապան  -   Սպորտ