Հակոբ Մկրտչյանը` Եվրոպայի ծանրամարտի առաջնության բրոնզե մեդալակիր

10-04-2021 09:58:46   | Հայաստան  |  Սպորտ



Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտան Հայաստանի երկու ներկայացուցիչները` Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Պոկում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը գլխավերևում պահեց 165 կգ, իսկ հրում վարժությունում զրո ստացավ:

Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում
վարժությունում գյումրեցի մարզիկը նախ բարձրացրեց 205 կգ, այնուհետ` 212 կգ, սակայն չբարձրացրեց 215 կգ: Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գարնցեց 372 կգ արդյունք և դարձավ բրոնզե մեդալակիր:

 Մինչ այս Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ քաշային  կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց  4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նա դարձավ փոքր բրոնզե մեդալ: 89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների:  81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ: Հայաստանի ընտրանին Եվրոպայի այս առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, մասնակցում է 14 մարզիկով:

 

Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 156 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար