Հայաստանի սպառողական շուկայի գնաճը ամենաբարձրներից է աշխարհում. «Հայաստանի Հանրապետություն»

10-04-2021 10:37:34   | Հայաստան  |  Տնտեսություն



Ապրիլի սկզբին վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թ. մարտի սպառողական շուկայի գնաճը նախորդ տարվա մարտի նկատմամբ կազմել է 5.8, 2020 թ. դեկտեմբերի նկատմամբ՝ 3.8, 2021 թ. փետրվարի նկատմամբ՝ 1 տոկոս:

2021 թ. մարտին 2020-ի եւ 2021-ի փետրվարի համեմատ թանկացումներ են եղել կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում, ձկան

եւ ծովամթերքի, մսամթերքի, հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբերում…

Գնաճի զսպման քայլեր, այո, ձեռնարկվեցին, բայց, տնտեսագետ Կարեն Սարգսյանի խոսքերով, «գնաճի զսպմանն ուղղված ՀՀ կենտրոնական բանկի քայլերը, այն է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը էական ազդեցություն չի ունեցել գնաճային միջավայրի վրա: Իրականում, Հայաստանի գնաճը փետրվարին՝ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ կազմել է 2.8 տոկոս, ինչը աշխարհի մասշտաբով երկրորդն է՝ Բելառուսից հետո, որտեղ նույն ժամանակահատվածում գնաճը եղել է 3.1 տոկոս»:

Կ. Սարգսյանը միաժամանակ «ՀՀ»-ի հետ զրույցում հավելել է, որ «Հայաստանի սպառողական շուկայի գնաճը ամենաբարձրներից է աշխարհում։ Բայց սա ունի ինչպես իր օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառները։ Օբյեկտիվն այն է, որ ներկրող երկիր հանդիսանալով՝ արտաքին շուկաներում գնաճը ինքնաբերաբար փոխանցվում է մեր երկիր։ Սակայն առկա են նաեւ սուբյեկտիվ գործոններ…»։


 


 

Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 166 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար