Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1009 նոր դեպք, մահացել է 23 մարդ

10-04-2021 11:16:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստանում ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1009 նոր դեպք, առողջացել է 1020 քաղաքացի, մահացել է՝ 23-ը:
 
Մեկ օրում կատարվել է 4829 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 899290-ի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության
նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
 
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202167 դեպք, որոնցից 181180-ն առողջացման, 3720-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 16315 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
 
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 952 է: ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 166 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար