Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1009 նոր դեպք, մահացել է 23 մարդ


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1009 նոր դեպք, մահացել է 23 մարդ

  • 10-04-2021 11:16:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1009 նոր դեպք, առողջացել է 1020 քաղաքացի, մահացել է՝ 23-ը:
 
Մեկ օրում կատարվել է 4829 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 899290-ի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
 
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202167 դեպք, որոնցից 181180-ն առողջացման, 3720-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 16315 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
 
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 952 է: ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play