Հայ ծանրորդը դարձավ Եվրոպայի չեմպիոն

10-04-2021 16:00:00   | Հայաստան  |  Սպորտ



Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն: Հայ ծանրորդները հիանալի են սկսել Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը։
 
102 կգ քաշային
կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Սամվել Գասպարյանը, որը երկամարտում գրանցել է 390 կգ արդյունք։ Նույն քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Արսեն Մարտիրոսյանը՝ երկամարտի 380 կգ արդյունքով։
 
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այս օրերին աշխատանքային այցով Մոսկվայում են և մրցավայրից հետևում են հայ ծանրորդների ելույթներին։ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է մեդալակիրներին՝ ընդգծելով, որ հաղթանակները ոչ միայն մարզիկների և նրանց մարզիչների անհատական հաջողությունն են, այլև ոգևորում են հայ ժողովրդին՝ մեծացնելով սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Ապրիլի 10-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ)։ 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 152 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար