Հայ ծանրորդը դարձավ Եվրոպայի չեմպիոն


Հայ ծանրորդը դարձավ Եվրոպայի չեմպիոն

  • 10-04-2021 16:00:00   | Հայաստան  |  Սպորտ

Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն: Հայ ծանրորդները հիանալի են սկսել Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը։
 
102 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Սամվել Գասպարյանը, որը երկամարտում գրանցել է 390 կգ արդյունք։ Նույն քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Արսեն Մարտիրոսյանը՝ երկամարտի 380 կգ արդյունքով։
 
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այս օրերին աշխատանքային այցով Մոսկվայում են և մրցավայրից հետևում են հայ ծանրորդների ելույթներին։ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է մեդալակիրներին՝ ընդգծելով, որ հաղթանակները ոչ միայն մարզիկների և նրանց մարզիչների անհատական հաջողությունն են, այլև ոգևորում են հայ ժողովրդին՝ մեծացնելով սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Ապրիլի 10-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ)։ 
 
Նոյյան տապան  -   Սպորտ