Ծառատունկ՝ Սարալանջում. մեկնարկել է տարածքի կանաչապատումը

10-04-2021 16:38:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Սարալանջի կանաչապատման երկար սպասված նախագիծը թևակոխում է բուն՝ ծառատունկի փուլ: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերով Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկվի
:
 
«Առանձնացրել ենք մի հատված՝ շուրջ 2500-3000 քմ, որտեղ կտնկվի բարդի, վայրի ծիրանենի, փշատենի, այսինքն՝ այնպիսի ծառատեսակներ, որոնք առավել հարմարվող են լանջային պայմաններում: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկենք: Ինչու՞ չենք ընդգրկում ամբողջ տարածքը, որովհետև տեղի կանաչապատումը նույնիսկ խորհրդային շրջանում տևել է մոտավորապես 40 տարի, այսինքն՝ մեկ գարնան ընթացքում միանգամից կանաչապատելը գործնականում անհնարին է, որովհետև այստեղ ինժեներական և մի շարք այլ նախապատրաստական աշխատանքների կարիք կա»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:
 
Ավարտվել են նաև Հրազդանի կիրճի՝ Սբ. Սարգիս եկեղեցու հարակից լանջի մաքրման աշխատանքները, կատարվել է սանիտարական էտ: Առաջիկայում այստեղ ևս կկազմակերպվի ծառատունկ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 145 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար