Հայ գերիները չլինեին՝ Ալիեւը չէր համարձակվի ոտք դնել Արցախում

10-04-2021 16:57:57   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Lragir.am-ը գրում է. «Նախօրեին հայ գերիների վերադարձի հետ կապված սկանդալային պատմությունը թերեւս ոչ մեկի մոտ կասկած չթողեց, որ գերեվարված հայ զինծառայողներն իրականում պատանդներ են ռուս-թուրքական տանդեմի ձեռքին: Պատանդների խնդրի առնչությանը Ռուսաստան-Թուրքիա գոյության աշխարհքաղաքական խնդրին անդրադարձել ենք այստեղ: Պատանդների հարցը Հայաստանում անկայունություն հրահրելու, բանակի կազմալուծման լծակ է, ինչը ցույց տվեցին վերջին օրերի իրադարձությունները:
 
Հարկ է նշել, որ հայ զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո,
դրա խախտմամբ, կասկածելի հանգամանքներում եւ ռուս խաղաղապահների ներկայությամբ:
 
Հարկ է անդրադառնալ մի էական հանգամանքի եւս: Տեւական ժամանակ է խոսվում է Արցախում Կարմիր շուկա բնակավայրի հանդեպ Բաքվի հավակնություններին, որտեղով անցնում է Շուշիի ճանապարհը, դրա դիմաց առաջարկելով ազատ արձակել գերիներին: Այս մասին ակնարկել էր Արցախի նախագահը, տեղեկություններ են հայտնվել նաեւ այլ աղբյուրներում:
 
Հատկանշական է, որ ըստ Բաքվի աղբյուրների՝ Ալիեւը վերջին անգամ Շուշի էր մեկնել Մարալ Նաջարյանին ազատ արձակելու դիմաց: Ալիեւը հաճախ է հայտնվում Արցախում, «հաղթական էյֆորիան» պահելու համար: Ակնհայտ է, որ հայ գերիները նրա համար «անվտանգության գվարդիա» են, նրանց հետեւում ծածկվելով է Ալիեւը համարձակվում ընտանյոք ոտք դնել Արցախում: Այլապես, Բաքվում չեն բացառում, որ Արցախ հերթական այցին Ալիեւի անունը կհայտնվեր Էնվերի
կողքին: Բաքվի վախկոտ կառավարչի վերաբերյալ այս կարծիքն ամրապնդվում է կնոջ հետ միասին հայկական ցուցանակների կողքին նկարվելու, վանքերի ու գերեզմանների ոչնչացման հրամաններ տալու փաստերով:
 
Ալիեւը կրկին մտադիր է Շուշի մեկնել, այս անգամ Էրդողանի հետ, ով նախօրեին Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել»:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 152 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար