ԱՄՆ պաշտպանության նախարարն այսօր սկսում է արտասահման ուղևորությունների շարք` հանդիպելու դաշնակիցներին


ԱՄՆ պաշտպանության նախարարն այսօր սկսում է արտասահման ուղևորությունների շարք` հանդիպելու դաշնակիցներին

  • 10-04-2021 18:06:11   | ԱՄՆ  |  Քաղաքական

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ֆոնին` ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ապրիլի 10-ին սկսում է արտասահման ուղևորությունների շարք՝ հանդիպելու Վաշինգտոնի դաշնակիցների հետ։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։
 
Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Պենտագոնի ղեկավարը, մասնավորապես, այցելելու է Իսրայել, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև Բելգիա` այդ երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։ Ամերիկյան ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն` Օսթինը գործընկերների հետ հանդիպումների ընթացքում քննարկելու է պաշտպանության ոլորտում միջազգային հարաբերությունների կարևորությունը, վերահաստատելու ԱՄՆ-ի հավատարմությունը Հյուսիսատլանտյան անվտանգության ապահովման հարցում։
Նոյյան տապան  -   Քաղաքական