Կիպրոսում այգի է տնկվել արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին

10-04-2021 18:30:16   | Կիպրոս  |  Հասարակություն



Արցախի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված հայերի հիշատակին Կիպրոսում փոքր այգի է տնկվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս
մասին հայտնում է Reuters-ը:
 
Նախաձեռնության հեղինակները կիպրական «Սոլիդարություն շարժում» կուսակցության անդամներն են՝   կուսակցության ղեկավար Էլենի Թեոխարիուսի գլխավորությամբ, ինչպես նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապաչարալամբուսը: Այգում ծառերի տնկմանը մասնակցել են նաև Կիպրոսի հայկական համայնքի անդամները:
 
Արարողության մասին Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր  Թեոխարիուսը հայերեն գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 133 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար